Երեկ, ժամը 19.00-ի սահմաններում, Դավիթաշենի կամրջում ինքնասպանության փորձ է կատարել մի երիտասարդ տղամարդ: Նշված տարածքում իրենց ծառայությունն իրականացնող ոստիկանության Երեւան քաղաքի վարչության աշխատակիցները կարողացել են կանխել ինքնասպանությունը եւ երիտասարդին տեղափոխել Երեւան քաղաքի վարչություն, իսկ այնուհետեւ՝ ոստիկանության Մաշտոցի բաժին: Քաղաքացիները, հետաքրքրությունից դրդված, իրենց ավտոմեքենաները կանգնեցնում էին կամրջի վրա՝ առաջացնելով խցանումներ (տե՛ս լուսանկարը): «Առավոտի» տեղեկություններով՝ ինքնասպանության փորձ կատարող երիտասարդը ՌԴ Իրկուտսկ քաղաքի բնակիչ, ազգությամբ ուկրաինացի 27-ամյա Դմիտրի Յացինինն էր։ Վերջինս տեղափոխվել է Ավանի նարկոլոգիական դիսպանսեր, քանի որ եղել է ոչ սթափ վիճակում։