Լրահոս
Օրվա լրահոսը

Պահանջել են թուրքերին չթողնել Լվով

Օգոստոս 31,2010 00:00

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի մրցաշարի՝ Լվովում կայացած տեղի «Կարպատների» եւ Թուրքիայի «Գալաթասարայի» խաղից առաջ կանանց «Femen» շարժումը դիմել էր քաղաքային իշխանություններին՝ պահանջելով արգելել թուրք ֆուտբոլասերների ժամանումը Լվով: «Նրանք իրենց սանձարձակ պահելու հիմար սովորություն ունեն,-ասված էր դիմումում:- Վստահ ենք, որ թուրք ֆուտբոլասերների ժամանումը կբերի Ուկրաինայի մշակութային մայրաքաղաքում պոռնկության եւ սեքս-տուրիզմի տարածմանը: Թուրքիան վաղուց հայտնի է որպես ուկրաինացի աղջիկների սեքսուալ ստրկության գոտի: Նրանք նաեւ Ուկրաինայում այդպիսիների սեքսուալ ծառայություններից օգտվող գլխավոր պահանջատերերն են: Նրանց այստեղ ժամանելն արգելելը Ուկրաինայի իշխանությունների համար առաջին փորձաքարը կլինի Եվրոպայի առաջնությունից առաջ, որի ժամանակ սեքս-տուրիստների ներհոսքը մի քանի անգամ ավելանալու է»:
Առայժմ հայտնի չէ, թե «Femen»-ի պահանջը քաղաքային իշխանությունները բավարարե՞լ են, թե՞ ոչ: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել