Լրահոս
Օրվա լրահոսը

Հենրիխ Մխիթարյանը Դոնեցկի «Շախտյորում» է

Օգոստոս 31,2010 00:00

«Regnum» գործակալությունը տեղեկացնում է, որ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ Դոնեցկի «Մետալուրգի» հարձակվող կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հինգ տարի ժամանակով պայմանագիր է ստորագրել Դոնբասի մեկ այլ ակումբի՝ «Շախտյորի» հետ: Հայազգի 21-ամյա ֆուտբոլիստի համար Ուկրաինայի առաջնության առաջատար թիմը հատկացրել է $7,5 մլն: Այս մասին «Ֆուտբոլային ուիք-էնդ» հեռուստահաղորդման ժամանակ հայտարարել է  «Շախտյորի» գլխավոր տնօրեն Սերգեյ Պալկինը: Նրա խոսքերով, Մխիթարյանը «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսյոյի տեսադաշտում հայտնվել է դեռ այն ժամանակ, երբ հանդես էր գալիս Հայաստանի չեմպիոն «Փյունիկի» կազմում:
Անցած մրցաշրջանում Ուկրաինայի առաջնությունում Մխիթարյանն առանձնացել է անցկացրած 29 հանդիպումներում խփած 9 գոլերով, իսկ այս տարի արդեն հասցրել է աչքի ընկնել 3 գոլով:
Հենրիխ Մխիթարյանն անցյալում հայտնի ֆուտբոլային հարձակվող Համլետ Մխիթարյանի որդին է: Ավագ տարիքի ֆուտբոլասերները, անշուշտ, հիշում են, որ Համլետ Մխիթարյանը ժամանակին Երեւանի «Արարատի» առաջատարներից էր եւ գլխավոր գոլեադորը: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել