Հենց «խոզի գրիպի» մասին խոսակցությունները հանդարտվեցին, օգոստոսի 26-ին Ֆրանսիայի դեղերի վերահսկողության սանիտարական գործակալությունը հայտարարեց Եվրոպայում նարկոլեպսիա-կատապլեկսիա սինդրոմով 22 հոգու հիվանդության մասին: Panorama.am-ի փոխանցմամբ, բոլոր հիվանդները պատվաստված են եղել H1N1-ի դեմ: Հիվանդության 21 դեպքը գրանցվել է GSK ընկերության Pandemrix, մեկը՝ Sanofi ընկերության Panenza նյութերով պատվաստումից հետո: Սակայն Ֆրանսիայի դեղերի վերահսկողության սանիտարական գործակալության ղեկավար Կարմեն Քֆետֆ-Ժանի խոսքերով, «եվրոպական մակարդակով հետաքննություն է անցկացվում, եւ պատվաստանյութի ու հիվանդության մեջ որեւէ կապ լինելու մասին ենթադրությունը դեռ չի հաստատվել»:
Ի դեպ, «խոզի գրիպի» դեմ պատվաստանյութը կարող է առաջացնել տարբեր կողմնակի ազդեցություններ՝ ներառյալ փսխում եւ գիտակցության կորուստ: