Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆՆԵՐԻ ՕՐՈՔ, ԱՌԱՋ ԵՎ ՀԵՏՈ

Օգոստոս 31,2010 00:00

«Առավոտի» օգոստոսի 27-ի համարում տպագրված «Դաշնակցական լիցենզիաների» «հանրապետական կասեցում» հրապարակումից հետո արձագանքել է կրթության եւ գիտության ոլորտում ժամանակին պատասխանատու պաշտոն զբաղեցրած դաշնակցական գործիչներից մեկը: Նա նշեց, որ իր պաշտոնավարման օրոք էլ են բուհերի լիցենզիաներ կասեցվել: Պատասխանելով հոդվածում արտահատված այն մտքին, թե այսօր խախտումների պատճառով փակվող ոչ պետական բուհերի լիցենզիաների մեծ մասը տրվել է դաշնակցական նախարարների, մասնավորապես՝ երիցս պաշտոնավարած Լեւոն Մկրտչյանի օրոք, մեր զրուցակիցը ասաց, որ դրանք հիմնականում տրվել են դաշնակցականների պաշտոնավարումից առաջ, հատկապես ԿԳ նախկին նախարար Էդուարդ Ղազարյանի օրոք, ընդ որում՝ ԿԳՆ գերատեսչության լիցենզավորման եւ հավատարմագրման ծառայության պետ Ռոբերտ Գաբրիելյանն էլ ժամանակին իրավապահների ուշադրության կենտրոնում էր: Հիշեցնենք, որ 2001-ին քրգործ էր հարուցվել ոչ միայն Գաբրիելյանի, այլեւ լիցենզավորման եւ հավատարմագրման ծառայության այլ աշխատակիցների դեմ, սակայն լայն հանրությունը այդպես էլ չիմացավ կաշառք տված բուհերի ռեկտորների անունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել