Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԿԱՍԵՑՆԵԼ

Օգոստոս 31,2010 00:00

\"\"Այսօր, ժամը 12.45-ին, Թեղուտի պաշտպանության խումբը բողոքի ակցիա է կազմակեպելու Եվրոպական վերակառուցման եւ զարգացման բանկի (EBRD) երեւանյան գրասենյակի դիմաց: Անցյալ տարվա հունվարին կնքված պայմանագրի համաձայն՝ բանկը $10 միլիոն է տրամադրելու ՎՏԲ ռուսական բանկին՝ ուղղված փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացմանը Հայաստանում: Իսկ ՎՏԲ բանկը պատրաստվում է $250 միլիոն վարկ տրամադրել «ACP» ընկերությանը՝ Թեղուտում պղնձամոլիբդենային հանքավայր շահագործելու նպատակով: «Մեր տեղեկությունների համաձայն՝ ավելի վաղ EBRD-ն հրաժարվել էր վարկավորել այդ նույն ծրագիրը՝ հաշվի առնելով վերջինիս հսկայական բացասական բնապահպանական հետեւանքները: Շարունակելով համագործակցել ՎՏԲ-ի հետ, Եվրոպական վերակառուցման եւ զարգացման բանկն անուղղակիորեն հովանավորում է Թեղուտի անտառի ոչնչացման աղետաբեր ծրագիրը»,- նշված է Թեղուտի պաշտպանության խմբի տարածած հաղորդագրության մեջ,-«Մենք պահանջում ենք EBRD-ից հարգել իր սեփական սկզբունքները՝ հստակ դիրքորոշում արտահայտել եւ դատապարտել իր գործընկեր ՎՏԲ-ի կողմից Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագիրը: Հակառակ դեպքում՝ պահանջում ենք կասեցնել վերջինիս վարկավորումը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել