Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում այրվել են Ն. Մխոյանին պատկանող անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը: Հրդեհաշիջման ժամանակ Ստեփանավանի հրշեջ-փրկարարական ջոկատի պահակապետ, փ/ծ ավագ սերժանտ Սամվել Սահինյանը ստացել է աջ ձեռքի վնասվածք, իսկ նշված տան 33-ամյա բնակիչ Կարեն Մխոյանը՝ թեթեւ այրվածքներ: Երկուսն էլ տեղափոխվել են Ստեփանավանի հիվանդանոց: