Լրահոս
Օրվա լրահոսը

Միջին ծանրության է

Օգոստոս 31,2010 00:00

Օգոստոսի 27-ին Լոռու մարզից տեղեկություն է ստացվել, որ այրվածքներով Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր է տեղափոխվել Վրաստանի քաղաքացի՝ 50-ամյա Միքայել Տոնոյանը: Վանաձորի Նարեկացու թիվ 2 շենքի բակում ավտոմեքենայի կայծամոմերը մաքրելիս Մ. Տոնոյանն օգտագործել է դյուրավառ նյութեր, որոնց բռնկման հետեւանքով այրվածքներ է ստացել:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել