Լրահոս
Օրվա լրահոսը

Ձգձգում է բելառուսական կողմը

Օգոստոս 31,2010 00:00

 Բելառուսական աղբյուրները պնդում են, որ երկրի նախագահը վերջին շրջանում շատ նյարդայնացած է: «Նա վերադարձել է Հայաստանից, որտեղ նախ հյուրընկալվում էր մասնավոր այցով, ապա մասնակցել է ՀԱՊԿ գագաթնաժողովին, շատ վատ տրամադրությամբ: Երեւանում նրան արքայավայել դիմավորել են Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու խոշոր գործարար, Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը: Ծառուկյանի հետ միասին Լուկաշենկոն դիտել է Հայաստանի կոնյակի պահեստները, որոնցից մեկում նրա մասնակցությամբ «Արարատի» 400-լիտրանոց կոնյակի տակառ են զմռսել, որը պետք է բացվի Ալեքսանդր Լուկաշենկոյի որդու հարսանիքին: Կոնյակի պահեստներում շրջելուց հետո կայացել է հայ գործարարի կառուցած հայ-բելառուսական առեւտրի տան դիտումը»: Ըստ «Նեզավիսիմայա գազետան» վկայակոչած news.am-ի՝  հավանաբար, նա ինչ-ինչ բացատրություններ է ստացել Ծառուկյանից, «քանի որ Մինսկ վերադառնալուն պես, կառավարությունից պահանջել է ողջ գրագրությունը, որ պաշտոնյաները վարել են հայ միլիոնատիրոջ հետ»: Ծանոթանալով դրա հետ՝ նախագահը եկել է այն եզրակացության, որ Երեւանի հետ առեւտրային կապերի անարդյունավետության մեջ մեղավոր է տեղական բյուրոկրատիան: Նա դիտողություն է արել կառավարությանը, նշելով, թե այն «ի վիճակի չէ աշխատել պարկեշտագույն մարդու հետ», ով իր գումարներով բելառուսական առեւտրի տուն է կառուցել՝ այդ հարցում հրաժարվելով Մինսկի օգնությունից: «Սրանով Լուկաշենկոն, ըստ էության, ավելի է խորացրել կառավարության հնարավոր հրաժարականի մասին կասկածները»,- գրում է պարբերականը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել