Լրահոս
Օրվա լրահոսը

ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ ԴԵՌ ԿԱ

Օգոստոս 31,2010 00:00

«Կարծում եմ, ադրբեջանցի պաշտոնյան շատ լավ պետք է իմանար, որ ԼՂ-ն երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում, եւ այն Ադրբեջանի տարածքային ամբողջականության համատեքստում դիտարկելը առնվազն անհիմն է»,- մեկնաբանելով Ադրբեջանի փոխարտգործնախարար Ազիմովի այն հայտարարությունը, որ եթե Հայաստանը իր համաձայնությունը տա ղարաբաղյան հարցի շուրջ քննարկումներն անցկացնել տարածքային ամբողջականության շրջանակներում, ապա մնացած բոլոր հարցերը կլուծվեն մեկ օրվա ընթացքում, henaran.am-ին ասել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, հավելելով. «Ազիմովը դեռ մի քանի օր ժամանակ ունի՝ խնդրին խորապես ծանոթանալու, որպեսզի սեպտեմբերի 2-ին շնորհավորի Արցախի ժողովրդին անկախության տոնի կապակցությամբ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել