Ընդամենը երկու ամիս առաջ ՀՀ կառավարությունը որոշեց, որ այսուհետ հարսանեկան ավտոշարասյուները Երեւանի Հանրապետության հրապարակով ազդանշաններով անցնելու, աղմկելու իրավունք չեն ունենա, սակայն ընդամենը երկու օր առաջ՝ օգոստոսի 30-ի առավոտյան, ականատես եղանք, թե ինչպես էր «Մերսեդես» մակնիշի եւ ՀՀ պաշտպանության նախարարության համարանիշներով ավտոմեքենան ձայնային ազդանշաններով պտտվում Հանրապետության հրապարակում: Մեքենան հարսանեկան ձեւավորում ուներ, սակայն շարասյուն չկար, մենակ էր: Մեր տեղեկություններով, համարանիշը գրանցված է ՀՀ Զինվորական դատախազությունում: