Լրահոս
Օրվա լրահոսը

ԶԻՆՎՈՐԸ ԱՆԳԻՏԱԿԻՑ ՎԻՃԱԿՈՒՄ Է

Օգոստոս 31,2010 00:00

Օգոստոսի 23-ին պաշտպանության նախարարության Կուբաթլիի թիվ 73128 զորամասից անգիտակից վիճակով մայրաքաղաքի Մուրացանի զինվորական հոսպիտալ է տեղափոխվել զինծառայող Վարուժան Դավթյանը: Նա զորակոչվել է Շիրակի մարզի Լեռնապատ գյուղ: Վարուժանը բարեխիղճ ծառայության համար արժանացել է մի շարք շնորհակալագրերի:
Բժիշկները 1 տոկոս հույս են տալիս՝ զինվորի կյանքը փրկելու: Հարազատները, մասնավորապես՝ մայրը, չգիտեն, թե ինչն է երեխայի այս վիճակում հայտնվելու պատճառը: Զորամասում նրան ասել են՝ իբր կույրաղիքն են վիրահատել: «Թոքերը չեն աշխատում, երիկամները չեն աշխատում, ոչ մի բան չի աշխատում»,- ասում է մայրը: Երեկվա վիճակով՝ որովայնի շրջանում կա բացվածք: Վարուժանի մայրը, հորեղբայրը օգոստոսի 25-ին, երբ մեկ այլ հարցով հոսպիտալ էր այցելել պաշտպանության նախարար Ս. Օհանյանը, իրազեկել են նրան իրենց երեխայի մասին: Նրանք նախարարից ակնկալում են իմանալ, թե ո՞վ է երեխային այդ վիճակին հասցրել, ե՞րբ է իրականում վատացել իրենց երեխան, ի՞նչ է ձեռնարկվել նրան փրկելու ուղղությամբ: Դեպքի  մասին տեղյակ է պահվել զինդատախազին:
Վարկածներից մեկի համաձայն, երեխային ծեծի են ենթարկել նրանից գումար ստանալու ակնկալությամբ: Կա վկայություն այն մասին, որ երեխան կես ժամ գտնվել է «զամպալիտի» մոտ. «Դրանից հետո սալդատները երեխուն չեն տեսել»,- ասում են հարազատները:

Հ. Գ. Օգոստոսի 28-ին հոսպիտալում մահացավ զինվոր Հակոբ Բաբուչյանը: Նախնական տվյալներով՝ նա ինֆարկտ է տարել: Բաբուչյանը հոսպիտալ էր տարվել միզուղիների հետ կապված խնդիր ունենալու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել