ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր կարգավորեք ձեր բոլոր փաստաթղթերն ու գործերը: Մի ծուլացեք, որպեսզի սիրո եւ սեքսի մեջ հաջողություններ ունենաք:
ՑՈՒԼ (21.04-21.05)- Ձեզ տարբեր հարցերի պատասխաններ է հուզում, բայց դրանք իմանալու համար ոչ թե դիմեք խորամանկությունների, այլ պարզապես ուղիղ հարցրեք:
ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Ձեր ուժեղ բնավորության շնորհիվ գործնական հարցերում ցանկալի արդյունքի կհասնեք: Մի թուլացրեք ձեր զգոնության աստիճանը:
ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Օրվա ընթացքում անսպասելի լուրեր կստանաք, որոնք ձեզ այնքան էլ դուր չեն գա:
ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Այսօր ձեզ համար շատ անհանգիստ օր կլինի: Բայց երեկոն անկրկնելի կլինի, եթե ընդունեք սիրելիի հրավերը:
ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Եթե այսօր զբաղվեք տնային գործերով, ժամանակ տրամադրեք սիրելի անձնավորությանը՝ ձեր տրամադրությունը շատ բարձր կլինի:
ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Այսօր ավելի լավ է չզբաղվեք բիզնեսով, որովհետեւ հաջողության հասնելը քիչ հավանական է:
ԿԱՐԻՃ (24.10-22.11)- Ֆինանսական հարցերի հետ կապված խնդիրները կփոխեն ձեր պլանները: Այսօր շատ գործունյա կլինեք:
ԱՂԵՂՆԱՎՈՐ (23.11-21.12)- Ժլատություն մի արեք, ծախսեք ձեր փողերը երեխաների, սիրելիի ու տանն անհրաժեշտ պարագաներ գնելու վրա:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (22.12-20.01)- Գործընկերները ձեզ օգնության ձեռք կմեկնեն: Եթե խնդիրներ ունենաք՝ անպայման դիմեք մտերիմներին:
ՋՐՀՈՍ (21.01-19.02)- Օրվա առաջին կեսը բարենպաստ կլինի: Երեկոյան խուսափեք հաշվարկներ անելուց:
ՁՈՒԿ (20.02-20.03)- Բավական է տխրեք, փոքրիկ անհաջողությունների հետեւանքով կյանքը չի վերջանում: Կյանքին նայեք գունավոր ակնոցով: