Մի քանի օր առաջ ՀՖՖ մամուլի քարտուղարությունը հայտարարել էր, թե սկսվել է ֆուտբոլի Եվրոպայի 2012 թվականի առաջնության ընտրական մրցաշարի՝ սեպտեմբերի 3-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում կայանալիք Հայաստան-Իռլանդիա ազգային հավաքականների հանդիպման տոմսերի վաճառքը եւ հրապարակել դրանց արժեքը՝ արեւմտյան՝ 8000, արեւելյան՝ 6000, հարավային եւ հյուսիսային տրիբունաներ՝ 4000-ական դրամ:
Նույն աղբյուրն այնուհետեւ տեղեկացնում էր, որ տոմսերի վաճառքը գնային փոփոխությունների պատճառով դադարեցվել է եւ կվերսկսվի օգոստոսի 28-ին: Ըստ այդմ, դրանք էժանացվել են 2000-ական դրամով: Հետաքրքիր է, թե արդեն թանկ տոմսեր գնած ֆուտբոլասերներին փոխհատուցում նախատեսվո՞ւմ է: