Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԵԹԱՆՅԱՀՈՒՆ ՊԱՏՐԱՍՏ Է ԱԲԲԱՍԻ ՀԵՏ ԵՐԿՈՒ ՇԱԲԱԹԸ ՄԵԿ ՀԱՆԴԻՊԵԼ

Օգոստոս 28,2010 00:00

Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուն մտադիր է երկու շաբաթը մեկ անգամ հանդիպել Պաղեստինի ինքնավարության առաջնորդ Մահմուդ Աբբասի հետ՝ ուղիղ բանակցությունների վերականգնման շրջանակներում: ՀԼԸ ծՏՉՏրՑՌ-ի մատուցմամբ, այս մասին օգոստոսի 27-ին հաղորդել են իսրայելական թերթերը: Երկու առաջնորդները, ըստ Նեթանյահուի, կհանդիպեն՝ համաձայնեցնելու համար մերձավորարեւելյան հակամարտության հիմնարար սկզբունքները եւ ձեռք բերված պայմանավորվածությունները փոխանցել բանակցային խմբերին՝ դրանց մանրամասները մշակելու համար:
«Մերձավոր Արեւելքում լուրջ բանակցություններ կարելի է համարել միայն առանցքային հարցերի շուրջ երկու առաջնորդների միջեւ ուղիղ, չգովազդվող եւ հետեւողական երկխոսությունը»,- շեշտել է Նեթանյահուն՝ նախօրեին իր օգնականների հետ բանակցային պրոցեսի մեթոդաբանության շուրջ քննարկումից հետո:
Իսրայելի կառավարությունը պաշտոնապես հայտարարել է բանակցային խմբի ձեւավորման մեկնարկի մասին: Նախատեսվում է, որ այդ խումբը, որը գտնվելու է Նեթանյահուի անմիջական ենթակայության տակ, գլխավորելու է Նեթանյահուի խորհրդական Իցհակ Մալխոն, որը երկար ժամանակ է, ինչ զբաղվում է պաղեստինյան հիմնախնդրով: Իսրայելական պատվիրակության մեջ ընդգրկվելու են նաեւ վարչապետի աշխատակազմի աշխատակիցներ, Ազգային անվտանգության խորհրդի, արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ: «Խումբը պետք է պայմաններ ստեղծի «մանրակրկիտ, լուրջ եւ արագ երկխոսության համար»,- հայտարարել է Իսրայելի վարչապետը:
2008թ. վերջին ընդհատված ուղիղ բանակցությունների վերսկսման մեկնարկը կտրվի սեպտեմբերի 2-ին՝ Վաշինգտոնում, Նեթանյահու-Աբբաս հանդիպման ժամանակ: Հիշեցնենք, որ մինչ այս, մեկուկես տարվա ընթացքում կողմերի միջեւ բանակցություններ ընդհանրապես չեն եղել, իսկ 2010թ. մայիսից պաղեստինա-իսրայելական խաղաղ բանակցություններն ընթացել են ամերիկյան կողմի միջնորդությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել