Մեծ Բրիտանիայի զինված ուժերի ներկայացուցիչները երկրի վարչապետ Դեւիդ Քեմերոնի աշխատակազմին խնդրել են վերանայել «թեժ կետեր» այցելության ընթացքում վարչապետի եւ բարձրաստիճան մյուս պաշտոնյաների անվտանգության ապահովման պայմանները: BBC-ի մատուցմամբ, Աֆղանստան կատարած այցի ժամանակ ուղղաթիռը, որում եղել է Քեմերոնը, հազիվ է խույս տվել թալիբների հարձակումից, եւ դա եղել է միայն հետախուզության տրամադրած տվյալների շնորհիվ: Ինքը՝ վարչապետ Քեմերոնը հրաժարվել է այս հարցի առնչությամբ մեկնաբանություններ անել: