Բոլոր օտարերկրացիները, այդ թվում՝ Ռուսաստանի քաղաքացիները, որոնք առանց վրացական իշխանությունների թույլտվության կայցելեն Աբխազիա եւ Հարավային Օսեթիա, Վրաստանի տարածքում կենթարկվեն քրեական հետապնդման: «Օտարերկրյա այն քաղաքացիները, որոնց անձնագրերում կլինեն Աբխազիա եւ Հարավային Օսեթիա կատարած այցի մասին վկայող կնիքներ, Վրաստանի տարածքում կձերբակալվեն եւ պատասխանատվության կենթարկվեն՝ պետական սահմանը ապօրինաբար հատելու համար»,- BBC-ի մատուցմամբ՝ հայտարարել է Վրաստանի ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Շոթա Ուտիաշվիլին (նկարում): Նա հայտնել է, թե նման մի քանի դեպքեր արդեն իսկ եղել են: Օրինախախտները ենթարկվել են 2000 լարի տուգանքի եւ Վրաստանում «անցանկալի անձ» են հայտարարվել: