Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին նախագահները կարող են անել այն, ինչ չեն կարող անել գործողները

Օգոստոս 28,2010 00:00

\"\"Միացյալ Նահանգների նախկին նախագահ Ջիմ Քարտերը ԱՄՆ քաղաքացի Այջալան Գոմեսի հետ միասին երեկ առավոտյան լքել է Փխենյանը: Քարտերը Հյուսիսային Կորեա էր ժամանել օգոստոսի 25-ին՝ ԿԺԴՀ սահմանն ապօրինաբար հատած եւ դրա համար աքսորի դատապարտված ԱՄՆ քաղաքացուն ազատ արձակելու շուրջ՝ այդ երկրի իշխանությունների հետ բանակցելու նպատակով: Հյուսիսային Կորեայի իշխանությունները համաձայնել են համաներում հայտարարել Գոմեսի նկատմամբ: Այդ մասին տեղեկացնում է ԼՁԸՀ-ՁԸհհ-ը՝ վկայակոչելով Ատլանտայում Էմորի համալսարանին կից Ջ. Քարտերի կենտրոնի տարածած հաղորդագրությունը: 30-ամյա Գոմեսն այս տարվա ապրիլին Հյուսիսային Կորեայի դատարանի կողմից դատապարտվել էր 8 տարվա տաժանակիր աշխատանքի՝ ԿԺԴՀ սահմանն ապօրինաբար հատելու եւ այդ երկրի դեմ «թշնամական գործողություններ կատարելու» մեղադրանքով: Դատարանի որոշմամբ, նա այդ երկրին պետք է վճարեր նաեւ 70 մլն ոն՝ 700 հազար. դոլար:
Հիշեցնենք, որ Քարտերը Միացյալ Նահանգների միակ նախկին նախագահը չէ, որ իր ներդրումն ունեցավ ԿԺԴՀ-ում Միացյալ Նահանգների քաղաքացիների ազատ արձակման գործում: Ավելի վաղ ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնն էր Հյուսիսային Կորեա այցելել, եւ նրան հաջողվել էր ազատ արձակել 12 տարվա ազատազրկման դատապարտված ամերիկացի երկու կին լրագրողների, որոնք եւս մեղադրվում էին այդ երկրի սահմանն ապօրինաբար հատելու մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել