ՀՀ մշակույթի նախարարությունը տեղեկացնում է, որ 63 տարեկան հասակում կյանքից հեռացավ նշանավոր բեմանկարիչ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, վաստակաշատ մանկավարժ, Հայաստանի նկարիչների եւ թատերական գործիչների միության անդամ Գրիշա Սահակյանը:
Տարբեր ժամանակներում նա եղել է Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտի, Պատանի հանդիսատեսի եւ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնների գլխավոր նկարիչը: 200-ից ավելի ձեւավորումներ է արել Հայաստանում, Չեխիայում, Լեհաստանում, Լիբանանում, Ռուսաստանում, Լատվիայում: «Ալմաստ», «Անուշ», «Դավիթ- Բեկ» օպերաների ձեւավորումները տաղանդաշատ բեմանկարչի վերջին եւ լավագույն աշխատանքները եղան: Գրիշա Սահակյանը երկար տարիներ ղեկավարում էր Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի բեմանկարչության ամբիոնը:
Գրիշա Սահակյանի հոգեհանգիստը տեղի կունենա օգոստոսի 28-ին, ժամը 18-ին, Ավան, Նարեկացի 31, բն. 12 հասցեում: Վերջին հրաժեշտը՝ օգոստոսի 29-ին, ժամը 12-14-ը՝ Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնի շենքում: