Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեդվեդեւկան» բացեցին

Օգոստոս 28,2010 00:00

Երեւանի փողոցներում վերջերս հայտնվել էին «Մեդվեդեւկա» օղու գովազդային պաստառները, որոնք, սակայն, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի այցելության օրերին հանկարծակի անհետացան: Մեր տեղեկություններով, դրանք ոչ թե անհետացել էին, այլ ուղղակի դրանց վրա սպիտակ պաստառներ էին փակցվել, որպեսզի պարոն Մեդվեդեւը հանկարծ չնեղանա հայերից: Չնայած գովազդները ծածկելու միջոցառումներին, սպիտակ պաստառների տակից, այնուամենայնիվ, օղու գովազդային պատկերները թափանցում էին:
Հենց Դ. Մեդվեդեւը մեկնեց, այս գովազդային վահանակները երեւացին՝ իրենց ողջ ճոխությամբ: Միայն Արշակունյաց փողոցում «Մեդվեդեւկա» օղին գովազդող 2 վահանակ կա:
Պարզվում է՝ այս օղին արտադրում է «Արմենիա Վայն» գինու գործարան ՍՊԸ-ն, որն այդ գործընթացը կազմակերպում է ամբողջովին օրինական ձեւով, քանի որ ունի թիվ ՊԼ–5377 լիցենզիան՝ տրված ՀՀ ֆինանսների նախարարության կողմից՝ 16.04.2010 թվականին: Նշենք, որ ընկերության սեփականատերն է Վարդգես Վարդանյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել