Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՉ ԾԱՅՐԱՀԵՂ, ԲԱՅՑ ՈՐՈՇԻՉ

Օգոստոս 28,2010 00:00

Սեպտեմբերի 17-ին Հայ ազգային կոնգրեսը ծայրահեղ քայլերի չի դիմի, սակայն այն որոշիչ կլինի. երեկ այս մասին Կոտայքի մարզում հայտարարել են ՀԱԿ ներկայացուցիչները: Ըստ «Ա1+»-ի, նրանք հանդիպել են Հրազդան եւ Աբովյան քաղաքների իրենց համակիրների հետ: Ընդ որում՝ Հրազդանում մասնակիցների թիվն ավելի մեծ էր: Հանդիպմանը ներկա էին նաեւ անազատության մեջ գտնվող նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանի ազգականները:
Երեկ ՀԱԿ ներկայացուցիչները Կոտայքի մարզ էին գնացել՝ օրակարգում ունենալով երկու հարց՝ սեպտեմբերի 17-ի հանրահավաքը եւ օրեր առաջ կնքված հայ-ռուսական համաձայնագիրը: Դրանով երկարաձգվեց մեր երկրում ռուսական ռազմաբազայի գործունեությունը, չնայած ժամկետը դեռ չէր լրացել:
ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանի կարծիքով, սա պարտադրված համաձայնագիր էր, քանի որ երկու ամիս առաջ անգամ «մեր իշխանությունները դրա մասին գաղափար անգամ չունեին»: Արամ Մանուկյանի գնահատմամբ՝ պասիվ քաղաքական շրջանին կհաջորդի թեժ աշունը, որի մեկնարկը կտրվի սեպտեմբերի 17-ի հանրահավաքով:
Այսօրվա հանդիպումներին ներկա էր նաեւ եվրոպական կառույցներում ՀԱԿ ներկայացուցիչ, քաղաքագետ Արման Գրիգորյանը: Նա վստահեցրեց, թե քաղբանտարկյալների հարցը եվրոպական կառույցների ուշադրության կենտրոնում է, ուստի խիստ կարեւոր է ՀՀ-ում բազմամարդ հանրահավաքներով այս խնդրի բարձրացումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել