Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԴԱՏԱՐԱՆ ՉԵՆ ԹՈՂԵԼ

Օգոստոս 28,2010 00:00

Նախկին քաղբանտարկյալ Վարդգես Գասպարին ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժին եւ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին հաղորդագրություն է ներկայացրել հանցագործության մասին: Ըստ այդմ՝ օգոստոսի 26-ին՝ ժ. 10:20-ի սահմաններում, Գասպարին փորձել է մտնել Կենտրոնի դատարան՝ ունկնդրելու Դ. Քիրամիջյանի եւ Ս. Գեւորգյանի դատը, սակայն դատական կարգադրիչները արգելել են մտնել Կենտրոնի դատարանի շենք՝ պատճառաբանելով, որ մինչեւ ընդմիջում չի թույլատրվում մտնել դատարան: Առաջացած քաշքշուկի ժամանակ պրն Գասպարին վնասվածքներ է ստացել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել