Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՎԵՐԱԴԱՐՁՎԵՑ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆԸ

Օգոստոս 28,2010 00:00

Երեկ վճռաբեկ դատարանը լսել է 2007 թ.-ի մայիսի 12-ին ոստիկանությունում մահացած Լեւոն Գուլյանի իրավահաջորդների հայցը: Ըստ գործի նյութերի՝ 2008թ. մարտի 12-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կայացվել էր որոշում Գուլյանի մահվան վերաբերյալ քրգործը կարճելու վերաբերյալ՝ հանցագործության բացակայության պատճառաբանությամբ: Այս որոշումը բողոքարկվել էր գլխավոր դատախազությունում, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի ու նաեւ՝ ՀՀ վերաքննիչ դատարաններում: Վերջիններս հայցը չէին բավարարել: Սակայն, ըստ «Ա1+»-ի, ՀՀ վճռաբեկ դատարանը երեկ, քննելով Լ. Գուլյանի մահվան կապակցությամբ քրգործը կարճելու մասին որոշումները, բեկանել է դրանք եւ գործը վերադարձրել դատախազություն՝ նախաքննություն սկսելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել