Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՈՒՇԱՑԱԾ ՀՈԳԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ

Օգոստոս 28,2010 00:00

«Առավոտի» տեղեկություններով, արդեն 3 շաբաթ է, ինչ դադարեցված է Տավուշի մարզկենտրոն Իջեւանի Անկախության 23 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի ջրամատակարարումը: Պատճառը, ըստ մեր աղբյուրի, այն է, որ իրար են խառնվել շենքի խմելու եւ կոյուղաջրերը: Ջրամատակարարման դադարեցումը, սակայն, ուշացած է եղել, քանի որ շենքի ավելի քան 2 տասնյակ բնակիչ աղիքային տարբեր վարակներից բողոքներով դիմել են բժիշկներին: Բարեբախտաբար, այս պահի դրությամբ ծանր դեպքեր չկան. շենքը խմելու ջուր է ստանում հարեւան շենքերից ժամանակավորապես անցկացված խողովակաշարով: Մեր տեղեկություններով, վարակվածների մեջ կան նաեւ Իջեւան հանգստանալու մեկնած քաղաքացիներ: Մանրամասները՝ առաջիկա համարում: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել