Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՈՍՏԱՆԻԿ ԴԱԲԱՂՅԱՆՆ ԻՄ ՀՈՐԵՂԲԱՅՐՆ Է»

Օգոստոս 28,2010 00:00

Երեկ ինձ զանգահարեց համակուրսեցիս՝ 1982-ին ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի շրջանավարտ Սաթենիկ Դաբաղյանը եւ վրդովված ասաց, թե մեր թերթից չէր սպասում, որ կարող ենք ապատեղեկատվություն տպագրել: Խնդրեցի բացատրել, թե հատկապես ո՞ր հրապարակումն է նրան այդքան զայրացրել: Օգոստոսի 20-ի «Առավոտ»-ում» տպագրված Բակուր Կարապետյանի «Երեւանյան միջօրե» շարքի հերթական հոդվածում հեղինակը ինչ-որ մեկին հղում անելով՝ գրել էր, որ Կրիվոյի ամենատարեց մարդը՝ Ոստանիկ Դաբաղյանն անտեր եւ հիվանդ գամված է անկողնում:
Սաթենիկ Դաբաղյանը ասաց, որ եթե խոսքը իր հորեղբոր՝ 87-ամյա Ոստանիկ Դաբաղյանի մասին է, ապա, փառք Աստծո, իր հորեղբայրը հիվանդ եւ անօգնական չէ եւ ապրում է Երվանդ Քոչար 15, բնակարան 90 հասցեում՝ իր որդու, հարսի, թոռների հետ: Ոստանիկ Դաբաղյանը ունի տղաներ, աղջիկներ, անթիվ թոռներ, հարսներ ու փեսաներ եւ տարեց հասակում եւս ապրում է արժանապատիվ եւ ապահովված՝ ինչպես եւ ջահելության տարիներին: Սաթենիկը խնդրեց անպայման գրել այս մասին եւ ասաց. «Չի կարելի մեկի պատմածով մարդու մասին գրել՝ չճանաչելով այդ մարդուն, խնդրում ենք գրեք այս ամենը, քանի որ մեր գերդաստանը Կրիվոյում հարգված գերդաստան է, եւ մենք այդ կեղծիքը չենք կարող ներել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել