Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵՎՐՈՊԱՅԻ ԼԻԲԵՐԱԼՆԵՐՆ ԷԼ ԵՆ ԿՈՉ ԱՆՈՒՄ

Օգոստոս 28,2010 00:00

Եվրոպական լիբերալ դեմոկրատական եւ բարեփոխումների կուսակցությունը արձագանքել է այս տարվա մարտից իր լիիրավ անդամը հանդիսացող Հայոց համազգային շարժման՝ հուլիսի 17-ին եվրոպական այդ կուսակցությանն ուղղված նամակին՝ ՀՀ իշխանություններին կոչ անելով «անհապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին»: «Ազատություն» ռ/կ-ի մատուցմամբ, կուսակցության նախագահ Էննեմի Նեյթս-Յութթերբրոքի հայտարարության մեջ, որը տեղադրված է Եվրոպական լիբերալ դեմոկրատական եւ բարեփոխումների կուսակցության պաշտոնական կայքէջում, ասված է. «Հայաստանը, լինելով Եվրախորհրդի անդամ երկիր, պետք է անհապաղ ազատ արձակի բոլոր քաղբանտարկյալներին, քանի որ խոսքի ազատությունը եւ համոզմունքների ազատությունը ԵԽ հիմնարար արժեքներից են: Քաղաքական դրդապատճառներով մարդկանց բանտում պահելը եւ նրանց արդար դատաքննության իրավունքից զրկելը հակասում են Եվրախորհրդի անդամ երկրների հիմնարար պարտականություններին եւ անկասկած կարող են խոչընդոտել Հայաստանի եւ Եվրամիության մերձեցման գործընթացը»:
ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը պարզաբանել է, թե այդ եվրոպական կուսակցությանն ուղղված նամակում «մենք գրել ենք, որ եթե դուք ցանկանում եք, որ հայ հասարակությունը հավատա եվրոպական արժեքներին եւ ժողովրդավարության արժեքներին, ապա ձեր գործունեությամբ չպետք է հայ հասարակությանը հիասթափության մատնեք: Մենք եվրոպական երկրների շարքում ենք եւ պարտավոր ենք ապրել եվրոպական երկրների արժեքներով: Այսինքն՝ ինչքան դա մեր խնդիրն է, նույնքան էլ եվրոպական կառույցների խնդիրն է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել