Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Օպերայի մոտ բախվել են «Յագուարն» ու տաքսին

Օգոստոս 28,2010 00:00

\"\"Երեկ, ժ. 19:30-ի սահմաններում, Ֆրանսիայի հրապարակում միմյանց են բախվել «Յագուար» մակնիշի 40 UP 001  համարանիշի  եւ «2107» մակնիշի Լ 0114 համարանիշի ավտոմեքենաները: Տեղի ունեցած վթարից հետո «Յագուարի» վարորդը մեքենան թողնելով դեպքի վայրում՝  դիմել էր փախուստի, սակայն ճանապարհային ոստիկանության աշխատակիցներին հաջողվել էր «փախստականին» բռնել Մոսկովյան փողոցում: «07»-ի վարորդն ու ուղեւորը տեղափոխվել են հիվանդանոց: «Առավոտի» տեղեկություններով, \"\"«Յագուարի» վարորդ Արթուր Զուլումյանը դատական դեպարտամենտի առաջին բաժնի մասնագետ է: Ըստ ամենայնի, կասկածելով, որ Զուլումյանը ղեկին եղել է ոչ սթափ վիճակում, ոստիկանության աշխատակիցները նրան իրենց ծառայողական մեքենայով տարել են Ավանի նարկոլոգիական դիսպանսեր՝ նրա կողմից ալկոհոլ օգտագործած լինել-չլինելու հանգամանքը ստուգելու համար: Լուսանկարներում  պատկերված են Զուլումյանի «Յագուարը» եւ վկայականը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել