Երեկ Վահան Խալաֆյանի սպանության գործով դատավարության ժամանակ ոստիկանության
Չարենցավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի նախկին պետ, ամբաստանյալ Աշոտ Հարությունյանը անսպասելի քայլ կատարեց՝ հայտարարելով, որ Խալաֆյանն այդ բաժնում չէր կարող ինքնասպանություն գործել, եւ, հետեւաբար, նրան սպանել են, իսկ գործը քննող Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) նրան գործարք էր առաջարկել: Սենսացիան այն չէ, որ ամբաստանյալն ասաց բոլորի համար (բացի ՀՔԾ-ից) ակնհայտ ճշմարտությունը, այլ այն, որ ոստիկանը որոշեց չխաղալ նախաքննության մարմնի ու մեղադրողների թելադրած խաղի կանոններով:
Կարդացեք