Լրահոս
Օրվա լրահոսը

Նալբանդյանը տարվանվազագույն ծրագիրը կատարել է

Օգոստոս 27,2010 00:00

Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը, որ 2010 թվականի մրցաշրջանի մեծ մասում ծանր վնասվածքի պատճառով պարապուրդի էր մատնված, մրցելույթները վերսկսել է մոտ մեկ ամիս առաջ: Այդ ընթացքում նա կարողացել է պրոֆեսիոնալ թենիսիստների վարկանիշային դասակարգման ցուցակում 11-րդից բարձրանալ 33-րդ հորիզոնական եւ մտադիր է դեռ բարելավել դիրքերը: Լրատվամիջոցներին տված հարցազրույցներից մեկում խոսելով մրցաշրջանի մնացած հատվածում իր ծրագրերի մասին, թենիսիստն ասել է, որ առաջին հերթին մտադիր է հաջող մասնակցել Ամերիկայի բաց առաջնությանը: Իսկ քանի որ մի շարք բարձրակարգ թենիսիստներ հրաժարվել են այնտեղ հանդես գալ, նրա հնարավորությունները բավականին մեծացել են: «Իմ նպատակը 30 լավագույնների մեջ մտնելն է: Եվ քանի որ դրան գործնականում գրեթե հասել եմ, ինձ մնում է ցուցադրել այն լավագույնը, ինչի ընդունակ եմ»,- եզրափակել է անվանի թենիսիստը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031