Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնարկը հաջող է

Օգոստոս 27,2010 00:00

Սալոնիկում մեկնարկել է շախմատի «Kalamaria 2010» բաց մրցաշարը, որի «A» խմբում հանդես եկող 68 շախմատիստներից տասը գրոսմայստերի կոչում ունի: Հայաստանն այնտեղ ներկայացնում են գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը եւ երիտասարդ շախմատիստներ Աղասի Ինանցն ու Վահե Բաղդասարյանը: Մեր երեք շախմատիստներին էլ վիճակահանության քմահաճույքով մեկնարկային տուրում բաժին էին հասել սեւ խաղաքարերը: Բայց, չնայած դրան, բոլորն էլ առաջին պարտիան գրանցեցին իրենց օգտին: Զավենը պարտության մատնեց Աստ Ասիմենիոսին, Աղասին՝ Ալեքսեյ Պոլեշչուկին, իսկ Վահեն՝ Ալեքսանդրո Գուլիարոս-Անտոնիադիսին: Առաջին տուրում 31 շախմատիստ իր անվան դիմաց գրանցել է մեկ միավոր:

Երեկ՝ երկրորդ տուրում Ինանցը սպիտակներով խաղում էր թուրք գրոսմայստեր Սուաթ Աթալիկի հետ, Անդրիասյանի մրցակիցը Դիմիտրիոս Էքսիզօղլուն էր, իսկ Բաղդասարյանն ուժերը չափում էր բուլղարացի գրոսմայստեր Վալենտին Իոտովի հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել