Ֆուտբոլի Հայաստանի կանանց ազգային հավաքականը Աշխարհի գավաթի 2011 թվականի խաղարկության ընտրական մրցաշարի վերջին հանդիպումում ընդունեց Պորտուգալիայի ընտրանուն եւ պարտություն կրեց 0:3 հաշվով: Խաղն անցկացվեց «Միկա» ՖԱ-ի դաշտում:
Գլխավոր մարզիչ Վարդան Ասլանյանի սանուհիները 7-րդ ենթախմբում զրո միավորով գրավեցին վերջին տեղը՝ բոլոր հանդիպումներում կրելով միայն պարտություններ: Իսկ խփած եւ բաց թողած գնդակների հարաբերակցությունը 1:42 է:
Ամփոփիչ մրցաշարային աղյուսակ
1. Իտալիա 8 7 1 0 38-3 22
2. Ֆինլանդիա 8 6 1 1 25-6 19
3. Պորտուգալիա 8 4 0 4 17-10 12
4. Սլովենիա 8 2 0 6 7-27 6
5. Հայաստան 8 0 0 8 1-42 0