Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամենալավը դու ես»

Օգոստոս 27,2010 00:00

\"\"Օգոստոսի 29-ին «Հրազդան» մարզադաշտում Թաթա Սիմոնյանն իր հանդիսատեսին կասի՝ «Ամենալավը դու ես» ու կհնչեցնի իր հին ու նոր մեղեդիները: «Բոլոր երգերս, որ սիրված են, պիտի հաճույք պատճառեն, ընդգրկել ենք համերգի երգացանկի մեջ»,- երեկվա ասուլիսում, bravo.am-ի փոխանցմամբ, ասել է սիրված երգիչը: Թաթայի երեւանյան մենահամերգը կբացի «Reincarnation» ռեգգի խումբը: Ելույթ կունենան Մոսկվայի պետական «Մյուզիք-Հոլլ» շոու-բալետը, ՀՀ ՊՆ փողային նվագախումբը, Սիմֆոնիկ նվագախումբն ու «Արեւիկ» մանկական համույթը:

«Թաթայի վերջին մենահամերգը Երեւանում չորս տարի առաջ է եղել, դա էլ պայմանավորված է նրանով, որ ցանկանում ենք իրադարձություն դառնա ու երկար ենք պատրաստվում: Նոր Թաթայի հետ էինք խոսում, թող սա որպես գովասանք չհնչի, բայց, իրոք, իր տեխնիկական հագեցվածությամբ եւ կազմակերպչական մասշտաբով այս համերգի անալոգ դեռ չեմ կարող անցկացնել: Տարբեր երկրներից մոտ 72 հոգի միայն տեխնիկական մասի վրա են աշխատում: Միջազգային նախագիծ է՝ համերգի պատրաստման առումով. մարզադաշտ են մտնում բարձված մեքենաներ Վրաստանից, Իրանից, Մոսկվայից էլ ինքնաթիռներ են իջնում»,- նշեց «Թաթա Փրոդաքշնի» նախագահ, պրոդյուսեր Գրիգոր Նազարյանը: ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետ Աղասի Կիրակոսյանն էլ նշեց՝ մարդկանց անվտանգությունն ու հարմարավետությունը ապահովելու համար լրացուցիչ քայլեր են ձեռնարկվում. «Ուժեղացված տարբերակով է ոստիկանությունն իր ծառայությունը կատարելու, քանի որ մարզադաշտում մարդկային մեծ կուտակումներ են լինելու: Կխնդրեի հանդիսատեսին՝ գոնե մի ժամ շուտ գալ՝ ավելորդ կուտակումներից խուսափելու համար: Մենք այնպես ենք կազմակերպելու ծառայությունը, որ ժողովուրդը նորմալ հանգստանա, ավելի ճիշտ՝ մենք անելու ենք ամեն ինչ, որ այդ օրվա միջոցառումը վերածվի տոնի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել