Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՈՒՐՔԵՐԸ ԱՐԱՐԱՏ ԿԲԱՐՁՐԱՆԱՆ

Օգոստոս 27,2010 00:00

Թուրքիայի Աղրըի նահանգապետարանն առաջին անգամ կազմակերպել է Արարատ լեռան մագլցում, որին կմասնակցի միանգամից 210 հոգի։

News.am-ը, վկայակոչելով թուրքական Anadolu գործակալությանը, փոխանցում է, թե Արարատ բարձրացողները օգոստոսի 26-ին հավաքվել են Արարատի լանջին գտնվող Դողուբայազետ, որտեղ մեկ օր մնալուց հետո կսկսեն վերելքը։ Լեռնագնացները Արարատի գագաթին կլինեն օգոստոսի 29-ին, որից հետո Աղրը քաղաքում կմասնակցեն հաղթանակի օրվա միջոցառումներին։ Հիշեցնենք, որ թուրքական զորամիավորումները 1922-ի օգոստոսի 26-ին, Մուսթաֆա Քեմալի գլխավորությամբ, սկսել են հարձակումը հունական զորքերի դեմ, որն ավարտվել է օգոստոսի 30-ին Դումլուփնարում՝ թուրքական զորքերի հաղթանակով։ 1923 թվականից՝ օգոստոսի 30-ը Իզմիրում, Անկարայում եւ Աֆյոնքարահիսարում սկսել են տոնել որպես Հաղթանակի օր։ Իսկ պաշտոնապես օգոստոսի 30-ը Թուրքիայի Հաղթանակի օր է հռչակվել 1935-ի մայիսին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել