Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՐԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՀԱՄԱՏԵՂ ԿՈՆՍՈՐՑԻՈՒՄ ՀԻՄՆԵԼ

Օգոստոս 27,2010 00:00

Բուշերի ատոմային էլեկտրակայանի եւ ապագայում ստեղծվելիք ատոմային կայանները միջուկային վառելիքով ապահովելու նպատակով Իրանը Ռուսաստանին առաջարկել է համատեղ միջուկային կոնսորցիում ստեղծել, որի թույլտվությունը կպատկանի ՌԴ-ին: Trend-ի մատուցմամբ, այդ մասին իր հեռուստաելույթում հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին՝ հավելելով, որ ներկայումս Մոսկվան քննարկում է այդ առաջարկը:

Սալեհին նշել է, թե Իրանը մտադիր չէ միջուկային վառելիքն ամբողջությամբ իր երկրում արտադրել. «Մինչեւ հիմա մենք արտադրել ենք մինչեւ 20% հարստացված 25 կգ ուրան եւ ապագայում մտադիր ենք շահագործման հանձնել միջուկային կոթուն արտադրող գործարան»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել