Լրահոս
Օրվա լրահոսը

Կաստրոն ու Չավեսը քննարկել են Իրանի խնդիրը

Օգոստոս 27,2010 00:00

Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոն եւ Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը Հավանայում քննարկել են համաշխարհային միջուկային հակամարտության սկսման ռիսկերը՝ նկատի ունենալով Իրանում ստեղծված իրավիճակը։ Ըստ news.am-ի, Չավեսի եւ Կաստրոյի հանդիպումը, որի մասին նախօրոք չէր ասվել, տեւել է 5 ժամ։ Չավեսը շեշտել է, որ Ֆիդելը շատ լավ է գիտակցում այդ վտանգը, իսկ Ֆիդելը Չավեսին ցույց է տվել իր դեռեւս չհրատարակված «Ռազմավարական հակահարձակում» գրքի մի քանի գլուխները, որում նա պատմում է 1958-1959թթ. հեղափոխության մասին։

Ավելի ուշ Չավեսը հանդիպել է Կուբայի առաջնորդ Ռաուլ Կաստրոյի հետ եւ քննարկել երկկողմ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել