Բրիտանական MI5 հակահետախուզությունը հրապարակել է արխիվային, մինչ օրս գաղտնի փաստաթղթեր, որոնցից հետեւում է, որ իր կարիերայում ունեցած թռիչքի համար Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլը պարտական է ռուսական ծագում ունեցող նացիստական լրտես Մարինա Լիին: Այդ մասին հաղորդում է BBC-ն: Ըստ որոշ տեղեկությունների, 30-ամյա շիկահեր գեղեցկուհի, իդեալական կազմվածք եւ շարժուձեւ ունեցող բալետի պարուհին 1940թ. գարնանը կարողացել է ներթափանցել Նորվեգիայում գտնվող դաշնակից ուժերի կենտրոնական շտաբ եւ այնտեղից ձեռք բերած գաղտնի փաստաթղթերը փոխանցել նացիստ-գերմանացիներին: Հենց դրա շնորհիվ է եղել, որ վերմախտի հետ անգլո-ֆրանսիական կորպուսի մղած մարտերի արդյունքում դաշնային ուժերը ծանր կորուստներ կրելով՝ պարտվել էին: Հենց դա էր դարձել բրիտանական կառավարության հրաժարականի պատճառն ու Չերչիլի գլխավորությամբ բրիտանական նոր կոալիցիոն կառավարության ձեւավորման հիմքը: Մինչ այս փաստաթղթերի հրապարակումը՝ համարվում էր, որ դաշնային ուժերի պարտության պատասխանատուն համատեղ ուժերի գեներալներն են եղել, որոնք նացիստների հետ պայքարի սխալ ռազմավարություն են ընտրել: Սակայն արդեն 1942-ին առաջին անգամ ջրի երես էր դուրս եկել Մարինա Լին, ու պարզ էր դարձել, որ այդ պարտության պատճառը միայն գեներալների սխալը չի եղել: