Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռուսական ռմբակոծիչները մոտեցել ենԿանադայի օդային սահմանին

Օգոստոս 27,2010 00:00

Չորեքշաբթի օրը Կանադայի վարչապետ Դմիտրի Սուդասի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ նախօրեին կանադական կործանիչները դիմավորել եւ մինչեւ երկրի օդային սահմանն են ուղեկցել ռուսական երկու ռմբակոծիչների: Հաղորդագրության համաձայն, օդ բարձրացած կանադական CF-18 երկու կործանիչներն իրենց տեսադաշտում, Կանադայի հյուսիս-արեւմտյան սահմանից ընդամենը 55 կմ հեռավորության վրա երկու ռուսական «Մեդվեդ» Տու-95 ինքնաթիռներ էին արձանագրել: CF-18-երը հետապնդել էին «Մեդվեդներին» մինչ այն պահը, երբ ռուսական ռմբակոծիչները հետադարձ ուղղություն էին վերցրել: Կանադայի վարչապետը հայտարարել է, թե Հյուսիսային Ամերիկայի կանադա-ամերիկյան տիեզերական-օդային պաշտպանության ուժերի միացյալ հրամանատարությունը ուշադրությամբ հետեւում է Հյուսիսի օդային տարածքում տեղի ունեցող իրադարձություններին եւ Կանադայի եւ ԱՄՆ-ի ինքնիշխանությունը պաշտպանելու անհրաժեշտության դեպքում պատրաստ է դիմել ցանկացած դիտարկվող բոլոր հնարավոր գործողությունների:

Նկատի ունենալով նաեւ Ռուսաստանի կողմից սպառնալիքը` Կանադայի պահպանողական կառավարությունը խոսել է նաեւ 5-րդ սերնդի F-35 «Յայթնինգ» տիպի ամերիկյան կործանիչների ձեռքբերման անհրաժեշտության մասին:

Մինչդեռ Կանադայի ընդդիմադիր Լիբերալ կուսակցությունը հայտարարում է, թե իշխանության գալու դեպքում իր կառավարությունը չեղյալ կհամարի նախատեսվող այդ ձեռքբերման ծրագրերը: Կուսակցության ներկայացուցիչ Լարրի Բենգելը հայտարարել է, թե «ռուսները երկար ժամանակ է, ինչ նման թռիչքներ են իրականացնում», եւ Կանադան պետք է դադարեցնի այդ առնչությամբ Ռուսաստանի հասցեին ուղղված խիստ քննադատությունը՝ երկկողմ հարաբերությունները պահպանելու եւ երկու երկրների միջեւ տարածքային վեճերի լուծմանը նպաստելու համար:

Ռուսաստանը Կանադայի սահմանի մոտ օդային տարածքի պարեկությունը վերսկսել է 2007թ.- ին: Ամերիկյան եւ կանադական կործանիչները պարբերաբար ֆիքսում են ռուսական կործանիչներ: Կանադական կողմի վիճակագրության համաձայն, 2007-ին գրանցվել են նման 17, 2008-ին՝ 11 եւ 2009-ին՝ 16 դեպքեր: 2010-ին կանադական տարածքներին մոտ նկատվել են ռուսական չորս ռազմավարական կործանիչներ: Ռուսաստանը պնդում է, թե իր ինքնաթիռները չեն խախտում Կանադայի օդային տարածքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել