Ավստրալիայում միջնակարգ դպրոցի մի ուսուցչուհի բարձր դասարանների աշակերտներին հանձնարարել է ահաբեկչություն ծրագրել։ Այդ մասին, tert.am-ի փոխանցմամբ, տեղեկացնում է korrespondent.net-ը։ Յուրօրինակ մանկավարժական պրակտիկան արդեն մեծ սկանդալ է առաջացրել հասարակության շրջանում։ Ընդ որում, ուսուցչուհին առաջարկել է ծրագրել քիմիական կամ կենսաբանական հարձակում։ Աշակերտներին հանձնարարվել է ընտրել զոհեր եւ պլան մշակել, որը թույլ կտա առավելագույն թվով անմեղ զոհեր սպանել։ Ուսուցչուհին հանձնարարությունը դադարեցրել է միայն այն ժամանակ, երբ աշակերտներից մեկը հրաժարվել է այն կատարել։ Նշենք, որ վերջերս Ալաբամա նահանգի դպրոցներից մեկում երկրաչափության ուսուցիչը անկյունների թեման բացատրել էր՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի դեմ հնարավոր մահափորձի օրինակով։