Լրահոս
Օրվա լրահոսը

Կբարելավվիգյուղացու վիճակը

Օգոստոս 27,2010 00:00

Հայաստանի եւ Գյուղատնտեսության միջազգային զարգացման հիմնադրամի (IFAD) միջեւ երեկ նախաստորագրվեց «Գյուղական կարողությունների ստեղծման ծրագրի» ֆինանսավորման մասին համաձայնագիրը, որով ՀՀ-ին կտրամադրվի 13,48 մլն դոլար փոխառություն եւ 500 հազար դոլար դրամաշնորհ՝ Հայաստանի գյուղական տարածքներում աղքատության կրճատմանն աջակցություն ցուցաբերելու նպատակով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից: Համաձայնագիրը նախաստորագրեցին ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը եւ Գյուղատնտեսության միջազգային զարգացման հիմնադրամի Հայաստանի ծրագրերի ղեկավար Հենինգ Պեդերսենը։ Ծրագրի առաջին բաղադրիչը ներառում է «Հայկական միրգ» ԲԲԸ հիմնումով եւ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման միջոցով պտղի եւ ընկուզեղենի արդյունավետ արտադրության կազմակերպումը։ Այգեգործական ներդրումները նախատեսվում է իրականացնել Տավուշի եւ Վայոց ձորի մարզերում, ինչպես նաեւ Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանում։ Երկրորդ՝ ներդրումներ կկատարվեն գազամատակարարում, ջրարբիացում, գյուղական ճանապարհներ ենթակառուցվածքներում։ Այս բաղադրիչն ընդգրկելու է հանրապետության յոթ մարզերը՝ Տավուշը, Սյունիքը, Վայոց ձորը, Գեղարքունիքը, Արմավիրը, Լոռին եւ Շիրակը։ Փոխառության տրամադրման պայմաններն են՝ տարեկան 0.75% հաստատագրված ծառայավճար, 20 տարվա մարման ժամկետ, որից 10 տարին՝ արտոնյալ։ Ծրագրի իրականացումը նախատեսվում է սկսել 2011 թվականին եւ ավարտել 2016-ին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել