Լրահոս
Օրվա լրահոսը

«Մոսկվան եռանկյունի է ձեւավորում»

Օգոստոս 27,2010 00:00

Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն անդրադառնալով Հայաստանում ռուսական ռազմաբազաների տեղակայման ժամկետը երկարաձգելու վերաբերյալ հայ-ռուսական համաձայնագրին՝ հայտարարել է, թե «ռուսները Վրաստանին սահմանակից Գյումրիում գտնվող իրենց ռազմակայանը պարզապես հեղեղել են C-300 տիպի հակաօդային համակարգերով, որոնք կարող են հայտնաբերել, հետեւել եւ ոչնչացնել հրթիռներն ու տարբեր բարձրության վրա թռչող օդանավերը: Համոզված եղեք՝ ռուսները C-300-ներն արդեն իսկ տեղակայել են Ցխինվալիի տարածաշրջանում»: «Ազատություն» ռ/կ-ի մատուցմամբ, Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը համոզմունք է հայտնել, թե այդպիսով Ռուսաստանը Հարավային Կովկասի տարածաշրջանում միասնական հակաօդային համակարգ է ձեւավորում: «Ռուսաստանը յուրատեսակ եռանկյունի է ձեւավորում, որը, Մոսկվայի կարծիքով, հնարավորություն կտա նրան պայքարել ՆԱՏՕ-ի դեմ»,- պնդել է Վաշաձեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել