Ըստ henaran.am-ի, Ադրբեջանի ՊՆ մամուլի քարտուղար Էլդար Սաբիրօղլուն ասել է. “«Այժմ Սեյրան Օհանյանը հայտարարում է, որ յուրաքանչյուր հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա կարտացոլվի: Նա արդեն իրեն Ռուսաստանի պաշտպանության նախարարության վարչության ղեկավարի պես է պահում, ինչը ծիծաղելի է: Մեր տարածքները օկուպացված են: Ինչ էլ որ լինի, հայ անջատողականները պետք է դուրս հանվեն այդ տարածքներից: Համագործակցության մասին պայմանագիրը ստորագրված է 2 երկրների միջեւ, եւ դա իրենց գործն է: Այս արձանագրությունը չի կարող կանգնեցնել եւ զսպել ադրբեջանական բանակին»: