Օգոստոսի 24-ին ոստիկանության Իջեւանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 22-ի սահմաններում, 44-ամյա Վախթանգ Թ.-ն «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով Բերդ-Իջեւան ճանապարհի 56-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 59-ամյա Գագիկ Քալանթարյանին, որը տեղում մահացել է: Կատարվում է նախաքննություն:
Այս մասին հաղորդում է ոստիկանության լրատվական ծառայությունը, սակայն չմանրամասնելով, որ վրաերթ կատարած Վախթանգ Թամրազյանը ոստիկանության սպա է: Մեր տեղեկություններով` նա ծառայում է ոստիկանության Բերդի բաժնում: Իսկ զոհված Գագիկ Քալանթարյանն էլ «Երկրապահ» կամավորականների միության Տավուշի մարզային կառույցի նախկին ղեկավար, հանգուցյալ Բորիկ Քալանթարյանի եղբայրն է: