Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ՝ ԴԻԱԲԵՏԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Օգոստոս 27,2010 00:00

Օգոստոսի 25-ին տպագրված «Ալան-թալան է էս երկրում» հոդվածի առնչությամբ առողջապահության նախարարությունից հայտնեցին, որ օրերս առողջապահության փոխնախարար Ալեքսանդր Ղուկասյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին հրավիրվել են նաեւ թիվ 13 պոլիկլինիկայի տնօրենը եւ բժիշկ-էնդոկրինոլոգը: Տնօրենը վստահեցրել է, որ պոլիկլինիկան ինսուլինի տրամադրման խնդիր չի ունեցել: Պարոն Ղուկասյանը պոլիկլինիկայի բժիշկ-էնդոկրինոլոգին հանձնարարել է հիվանդների հետ բացատրական աշխատանք տանել, նրանց տեղեկացնել, որ ինսուլինի 2 տեսակներն էլ՝ «Ինսուլատարդ» եւ «Հումուլին NPH», որոնք բաշխվում են հիվանդներին, նույն ազդեցությունն ունեն: Ինչ վերաբերում է ներարկիչներին, առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ դրանք համարվում են բժշկական նշանակության ապրանքներ, որոնք ընդգրկված չեն պետության կողմից կենտրոնացված կարգով գնումների ցանկում, ինչպես նաեւ հիմնական դեղերի ցանկում. «Այն պարբերաբար ստացվում է մարդասիրական ճանապարհով եւ համամասնորեն բաշխվում: Նախարարությունը տեղեկացնում է նաեւ, որ վերջին անգամ ինսուլինային ներարկիչներ եւ ինսուլին բաշխվել է օգոստոսի 13-ին»:

Հիշեցնենք, որ այս հոդվածում մենք անդրադարձել էինք շաքարային դիաբետով հիվանդների այն դժգոհություններին, որ իրենց անվճար տրվող ինսուլինը «քչություն է անում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել