Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՊՏԱ՞Կ

Օգոստոս 27,2010 00:00

Ըստ «Պանորամայի», ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Մարկ Տոները մամուլի ասուլիսում նշել է, որ հայ-ռուսական համաձայնությունները չեն խոչընդոտի ԱՄՆ-Հայաստան հարաբերություններին, ասել է, որ այս հարցը վերաբերում է երկու երկրներին՝ Ռուսաստանին եւ Հայաստանին. «Ակնհայտ է, որ ԱՄՆ-ն սերտ, ամուր գործընկերային հարաբերությունների մեջ է Հայաստանի հետ: Եվ բոլոր հիմքերն ունենք՝ հուսալու, որ այդ համագործակցությունը կշարունակվի: Դրանից զատ, ՌԴ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ պետություն է եւ այդպիսով կառուցողական դերակատարություն ունի»:

Մեր թերթի համար մեկնաբանելով ԱՄՆ պաշտոնյայի այս հայտարարությունը՝ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց. «Վստահ եմ, Վաշինգտոնի այս մեկնաբանությունը դիվանագիտական ապտակ է Բաքվին եւ նրա հովանավորին (նկատի ունի Թուրքիային- Մ. Ե.): Պետդեպարտամենտի ներկայացուցչի հայտարարությունը դրական եւ ինչ-որ չափով սպասված եմ համարում այն իմաստով, որ ամերիկյան վարչախումբը հայ-ռուսական վերջին զարգացումները համարում է բացառապես երկու կողմերին վերաբերող հարց, ինչը բխում է տարածաշրջանի կայունությունից եւ անվտանգությունից»: Էդուարդ Շարմազանովը վստահ է, որ այս հայտարարությամբ «ԱՄՆ-ն դրական է արձագանքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքական կուրսին եւ ընդգծում է Հայաստանի հետ հարաբերությունների սերտացման շարունակականությունն ապահովելու պատրաստակամությունը: Մի բան եւս հավելեմ. Վաշինգտոնի այս մեկնաբանությունից ավելի ակնհայտ է դառնում, որ Մադրիդյան փաստաթղթի սանկտպետերբուրգյան առաջարկները մշակվել եւ ներկայացվել են ոչ միայն Կրեմլի, ինչպես պնդում էր Ադրբեջանը, այլեւ Մինսկի խմբի համանախագահող երկրների կողմից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել