Անքնությամբ տառապող շատ մարդիկ քնաբեր դեղամիջոցներ են ընդունում, սակայն գերմանացի հետազոտողները հայտնաբերել են, որ հասմիկի ծաղկի բույրը կարող է շատ ավելի օգնել անքնությամբ տառապող մարդկանց, քան որեւէ դեղամիջոց: Գիտնականներն ուսումնասիրել են հազարավոր բույրերի քնաբեր ազդեցությունը եւ մկների, եւ մարդկանց վրա ու պարզել, որ առավելապես քնաբեր ազդեցություն ունի հասմիկի ծաղկի բույրը:
Մասնագետները բացատրել են, որ բույրի մոլեկուլները հայտնվում են թոքերի, ապա արյան մեջ եւ հանգիստ կարող են հանդես գալ դեղամիջոցների փոխարեն: