Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԻՐԱՔՈՒՄ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐՔ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ. ԿԱՆ ԶՈՀԵՐ

Օգոստոս 26,2010 00:00

Օգոստոսի 25-ին Իրաքում ահաբեկչական ակտերի մի ողջ շարան է իրականացվել. պայթեցվել են ականապատված ավտոմեքենաներ: ԶԼՄ-ները դրանք որակել են՝ որպես ահաբեկիչների կողմից ամերիկացիներին Իրաքից «ճանապարհելու» յուրատեսակ ակցիա: Ահաբեկչական ակտերն իրականացվել են Բաղդադ, Բասրա, Քերբելա, Քիրկուկ եւ Ռամադի քաղաքներում: Ահաբեկիչների հիմնական թիրախները ոստիկանական բաժանմունքներն են եղել: Դրանից առաջ թալանվել են մի շարք բանկեր, տարադրամի փոխանակման կետեր, ոսկեղենի խանութներ: Սպանվել է ավելի քան 40 մարդ, վիրավորների թիվը հասել է 200-ի: Տեղի ունեցած ակտերի պատասխանատվությունը դեռ որեւէ խմբավորում չի ստանձնել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել