Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԱՄԵՆԱԹԱՆԿ ԳՐՈՂՆԵՐԸ՝ ԸՍՏ FORBES-Ի

Օգոստոս 26,2010 00:00

Forbes-ի վերջերս հրապարակած 10 ամենաբարձր վարձատրվող գրողների ցուցակում տարվա արդյունքներով, hetq.am-ի մատուցմամբ, առաջին տեղը զբաղեցրել է ամերիկացի գրող Ջեյմս Պատերսոնը. «Եվ եկավ սարդը» ու «Աղջիկներին համբուրելիս» գրքերի հեղինակը վաստակել է 70 մլն դոլար:
Forbes-ի ցուցակում Պատերսոնին հաջորդում է Ստեֆանի Մայերը: Նրան միջազգային համբավ են բերել վամպիրների մասին պատմող վեպերը: Մայերի գրքերը թարգմանվել են ավելի քան 30 լեզվով, իսկ այդ գրքերի վաճառքը անընդհատ աճում է. աշխարհում նրա վեպերը վաճառվել են ավելի քան 100 միլիոն օրինակով: Մեկ տարվա ընթացքում Մայերը վաստակել է 40 մլն դոլար: Լավագույն եռյակը եզրափակում է Ստիվեն Կինգը, ում եկամուտը կազմել է 34 միլիոն դոլար: Հատկանշական է, որ 34 միլիոնից 8 միլիոնը նա ստացել է իր վաղ շրջանի ստեղծագործությունների վաճառքից: Կինգի վերջին գիրքը լույս է տեսել 2009 թ. նոյեմբերին եւ վաճառվել է ավելի քան 600.000 օրինակով: Ամենահաջողակ 10 արձակագիրների ցուցակը, ըստ Forbes-ի, հետեւյալ տեսքն ունի. Ջեյմս Պատերսոն ($70 մլն), Ստեֆանի Մայեր ($ 40 մլն), Ստիվեն Կինգ ($ 34 մլն), Դանիելա Սթիլ ($ 32 մլն), Քեն Ֆոլեթ ($ 20 մլն), Դին Կունց ($ 18 մլն), Ջանեթ Իվանովիչ ($ 17 մլն), Ջոն Գրիշեմ ($ 15 մլն), Նիկոլաս Սպարկս ($14 մլն) եւ, վերջապես՝ Ջոան Րոուլինգ ($10 մլն):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել