Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ

Օգոստոս 26,2010 00:00

Գիտատեխնիկական խորհրդի երեկ հրավիրված անդրանիկ նիստում, որը վարել է Հայաստանի վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը, քննարկվել են խորհրդի աշխատանքի սխեմային վերաբերող, ինչպես նաեւ մինչեւ տարեվերջ խորհրդի նիստերի օրակարգում ընդգրկվելիք ոլորտների եւ դրանց համակարգողների վերաբերյալ առաջարկները: Նշվել է, որ գիտատեխնիկական խորհուրդն իր գործառույթները կիրականացնի Հայաստանի տնտեսության եւ գիտության բնագավառներում: Խորհրդում քննարկվելիք նախագծերը այնուհետեւ կներկայացվեն գիտական եւ ֆինանսատնտեսական փորձաքննության: Ըստ ՀՀ կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության, նիստում հաստատվել է նաեւ խորհրդի 2010 թվականի աշխատանքի ժամանակացույցը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել