Արարատի մարզպետարանում նախկին մարզպետների այս «պատվո տախտակի» վրայից բացակայում է ընդամենը անցած ամիս մարզպետի աթոռից հեռացված Վարդգես Հովակիմյանի լուսանկարը: Լրագրողի տարակուսանքին ի պատասխան, Արարատի ընդամենը մեկ ամսվա մարզպետ Էդիկ Բարսեղյանը բան չի ասել, սուսուփուս հեռացել է, իսկ տեղում ներկաները, որ, ամենայն հավանականությամբ, մարզպետարանի աշխատողներ են, ասել են՝ «ինչո՞ւ կախենք Վարդգես Հովակիմյանի նկարը, թազա մարզպետին չի շնորհավորել»:
ՀՀ Սահմանադրության 88.1 հոդվածի համաձայն, մարզպետները նշանակվում եւ ազատվում են կառավարության որոշմամբ, իսկ մեր կառավարությունը շատ է սիրում խոսել հանդուրժողականության, իշխանության ժառանգականության եւ այլ օգտակար բաների մասին: Սակայն խոսքերը մի բան են, գործը՝ այլ: Մեր իշխանությունները տարիներ շարունակ գործել են մի ձեւով՝ սրբագրել են պատմությունն իրենց ուզածով: