Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ստամբուլում չեղյալ են հայտարարել Ջիվան Գասպարյանի համերգը

Օգոստոս 26,2010 00:00

Ստամբուլի իշխանությունները չեղյալ են հայտարարել թուրք երգիչ Յավուզ Բինգյոլի (նկարում) եւ լեգենդար դուդուկահար Ջիվան Գասպարյանի համատեղ համերգը: Այդ մասին tert.am–ի հետ զրույցում ասել է Ջիվան Գասպարյանը: Ավելի վաղ մամուլի ասուլիսի ժամանակ դուդուկահարը հայտնել էր, որ ինքը սեպտեմբերի 1-ին՝ Խաղաղության միջազգային օրը, Ստամբուլում ելույթ ունենալու հրավեր է ստացել: «Ոչ մի բացատրություն չեմ ստացել, տեղեկություն չունեմ համերգի չեղյալ հայտարարվելու պատճառների մասին»,- պարզաբանել է դուդուկահարը: Բինգյոլն ու Գասպարյանը նախկինում էլ են համատեղ ելույթ ունեցել:
«Բինգյոլն ինքն էլ է զարմացած, որ համերգը չի կայանալու»,- ասել է Գասպարյանը եւ հավելել, որ չի ցանկանում, որ երկու երկրների հարաբերությունները սրվեն: Հարցին, թե արդյոք ապագայում նմանատիպ հրավերների դեպքում Ջիվան Գասպարյանը կհամաձայնի, մասնակցել՝ դուդուկահարը պատասխանել է. «Թող նախ հրավիրեն, հետո կմտածենք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել